Ռուսական «Էնտոգենեզ» ընկերությունը Մայդան անունով համակարգչային խաղ է թողարկել: «Օկեան Էլզի» խմբի մենակատարը խաղում ներկայացված է որպես գող-ավազակ:
«Մայդան» առցանց խաղը նվիրված է Ուկրաինայի քաղաքացիական պատերազմին: Ըստ սյուժեի՝ Ուկրաինայում տիրում է քաոս եւ անիշխանություն: Երկրում նախագահ, խորհրդարան եւ որեւէ կառավարություն չկա:
Երկիրը միավորելու համար՝ խաղացողները պայքարում են զինվորական ուժերի դեմ եւ սովորական ջոկատը վերածում ուժեղ բանակի: Նպատակն է հաղթել ՆԱՏՕ-ի բանակին, որը զավթել է երկիրը:
Ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկին թալանչիի դերն է բաժին հասել. խաղում երաժիշտը թալանում է քարավանները: Վակարչուկն իր դերն առայժմ չի մեկնաբանում:
Մեկնարկից հետո երկու օրվա ընթացքում խաղի համար գրանցվել է 10 հազարից ավելի մարդ:



























