Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է պաշտոնյաներին, որպեսզի նրանք զերծ մնան կաշառք վերցնելուց, հայտարարելով, որ «միայն հիմարը» համապատասխան եզրակացություններ չի անի Ուկրաինայի իրադարձություններից: Այս մասին բելառուս առաջնորդը հայտարարել է մարտի 11-ի ժողովին:

«Երկրի կործանման հիմքում, ինչպես որ Ուկրաինայի դեպքում, տնտեսության կործանումն ու սարսափելի կոռուպցիան է; Երկու պատճառներ, որոնք քանդել են պետությունը»,-ասել է Լուկաշենկոն: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Նշենք, որ ավելի վաղ կոռուպցիայի վերաբերյալ նման կարծիք էր արտահայտել նաեւ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Ըստ որում, նա նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը Բելառուսում անհնար է, քանի որ երկու երկրներում իրավիճակը «լիովին տարբեր է»: