Lego-ի սիրահար Ջեյսոն Ալեմանը կոնստրուկտորից համակարգչի ստեղնաշար է հավաքել: Ստեղնաշարը միանգամայն աշխատող է եւ կարող է կիրառվել տեքստեր հավաքելու եւ այլ գործողությունների համար, ասվում է էնտուզիաստի կայքում:

Ալեմանի նախագծի հիմքում ընկած է հին PS/2 ստեղնաշարը: Այստեղից նա վերցրել է պլատան, ռետինե թիթեղն ու համակարգչին միացող լարը: Մյուս տարրերը Lego-ից են:

Lego-ից են ստեղնաշարի կորպուսը, ստեղները եւ այն մասիկները, որոնք սեղմելու դեպքում ազդում են ռետինե թիթեղի «գագաթի» վրա: Ալեմանի խոսքով՝ առավել բարդ էր ստեղների եւ «գագաթների» համատեղելիությունը:

Ալեմանը որոշել է նշաններ չդնել ստեղների վրա, չօգտագործել պատրաստի կպչուն պիտակներ: Թվերն ու տառերը գտել է Lego-ի հավաքածուներում, Caps Lock ստեղնաի համար բեյսբոլի գլխարկ է օգտագործել (cap), Scroll Lock-ի համար փաթեթի պատկեր (scroll), որոնք նույնպես Lego-ի հավաքածուներից են, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Նշենք, որ Ջեյսոն Ալեմանը նվազագույնը 2005թ.-ից զբաղվում է Lego-ի հավաքածուների նախագծմամբ: Նախորդների թվում է թռչող Դա Վինչի սարքը, ցամաքային նավը, ավտոմատ դաշնամուրն ու «Լաբիրինթոս» խաղը: