Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել:

Նա նշել է, որ ինչպես ինքը հայտարարել է ԲՀԿ-ի վերջին համագումարում՝ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա երկրում առկա խնդիրները լուծելու համար:

«Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցություն միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել եւ ես ասել եմ եւ էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ իմանալով ժողովրդի ձգտումները, խնդիրները ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակ փոխել»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանըիսկ ՀԱԿ-ից մասնակցել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, նաեւ ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում