Լուսանկարների եւ տեսահոլովակների փոխանակման համար նախատեսված Instagram ծրագրում հայտնվել է գործառույթ, որը թույլ է տալիս կարգավորել լուսանկարի գույների հակադրությունը: Համապատասխան թարմացումն Instagram-ում թողարկվել է մարտի 10-ին:
Գործառույթը Lux գործիքների շարքում է, որոնք ծառայում են լուսանկարի ավտոմատ «կատարելագործման» համար: Այժմ Lux էջում հատուկ նշան է տեղադրված, որ օգնությամբ հնարավոր է փոխել լուսանկարի գույների հակադրությունը:
Գործառույթը գործում է Instagram-ի բոլոր հավելումների հետ համատեղ, որոնց թիվը 19 է:
Ծրագիրը հասանել է միայն iOS օպերացիոն համակարգերի համար: Ծրագրվում է արդյոք ավելացնել այն նաեւ Android եւ Windows Phone-ի համար, մշակողները դեռ չեն հստակեցնում, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Instagram-ը բջջային ամենատարածված ֆոտո եւ վիդեո ծառայություններից մեկն է: Նրա օգտատերերի թիվն ամսական կազմում է մոտ 150 մլն: 2012թ.-ից Instagram-ը պատկանում է Facebook սոցցանցին, որը գնել է այն մեկ միլիարդ դոլարի դիմաց:



























