Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում  գրական, երաժշտական  միջոցառում էր կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի  ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական  դպրոցում:

Հանդիսությանը ներկա է գտնվել նաեւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով  ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին:  Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն եւ հայերեն կազմակերպված  ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ եւ համագործակցող երկրներին, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում: