Սաուդյան Արաբիայի երկու բնակչի դատապարտել են ազատազրկման Twitter-ում զանգվածային ապստամությունների կոչերի տարածման եւ գործող իշխանություններին վիրավորելու համար:

Հաղորդում են, որ մեկին դատապարտել են  տարվա ազատազրկման  քաղաքական ցույցերին մասնակցելու հրավերների տարածման համար, միապետությունը տապալելու կոչերին պատասխանելու համար, մյուսին ութ տարվա ազատազրկման՝ Սաուդյան Արաբիայի արքայի հասցեին վիրավորական գրառման համար:

Հաղորդում են նաեւ, որ առաջինն արդեն պատիժ էր կրել համացանցում «ծայրահեղական գաղափարախոսություն» տարածելու համար: «Ծայրահեղական գաղափարական տեղեկություններ Սաուդյան Արաբիայում սովորաբար համարվում են իսլամիստական «Ալ-Քաիդա» եւ «Մահմեդական եղբայրներ» խմբավորումների գաղափարները: Մյուս դատապարտյալին արգելվում է պատիժը կրելուց հետո 8 տարի օգտվել սոցցանցերից ու լքել երկիրը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Նշենք, որ փետրվարի սկզբին նման հոդվածներով դատապարտվել էր նաեւ լրագրող Վայդի ալ-Գազավին: Հետաքննության տվյալներով լրագրողը պնդել էր, որ ահաբեկչությունն առհասարակ ու «Ալ-Քաիդան» ծագել են Սաուդյան Արաբիայում:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին սոցցանցերն «արատավոր» գրառումներից մաքրելու մասին: Դրանով պետք է զբաղվեր Արատների կանխարգելման եւ բարի կամեցողության քարոզի հարցերով հանձնաժողովը: