ԵՄ-ն Ղրիմում Ռուսաստանի գործողությունների դեպ պատասխան քայլերի նախապատրաստում կսկսի, եթե Մոսկվան չփոխի իր վարքը առաջիկա հանգստյան օրերի ընթացքում: Այս մասին Էստոնիա կատարած այցի ժամանա հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Եթե ուիքենդն անցնի առանց ռուսական վարքի փոփոխության, արդեն երկուշաբթի մենք ստիպավծ կլինենք քննարկել միջոցների հաջորդ փաթեթը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հետ»,- հայտարարել է նա:
Ըստ Շտայնմայրեի՝ իրենք առճակատում չեն ցանկանում, սակայն Ռուսաստանի գործողությունները, ցավոք, ստիպում են նախապատրաստվել: ԵՄ-ն դեռեւս դիվանագիտական լուծում է փնտրում, հաղորդում է Reuters-ը:



























