Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն, այսօր՝ մարտի 11-ին, աշխատանքային զրույց է ունեցել Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միխաել Լամպելի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ: Հայաստանի դեսպանն ու Ավստրիայի դաշնային խորհրդի նախագահը քննարկել են նաեւ երկկողմ ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման հնարավորությունները:



























