Թուրքիայում հետաքրքիր ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել ի պաշտպանություն սեքս ինդուստրիայի աշխատողների իրավունքների, որի ընթացքում «Բոլորս պոռնիկի զավակներ ենք» թիմը պարտվել է «Մարմնավաճառներ» թիմին։

Թուրքական Klasspor կայքի փոխանցմամբ՝ սեքս ինդուստրիայի աշխատողների իրավունքի միջազգային օրվա կապակցությամբ Անկարայում ընկերական ֆուտբոլային հանդիպում են կազմակերպել «Գենչլերբիրլիղի» ակումբի ձախ ծայրահեղական «Քարաքըզըլ» անունը կրող ֆան ակումբի անդամների եւ մարմնավաճառների միջեւ։

«Քարաքըզըլ» ֆան ակումբի անդամներն իրենց թիմն անվանել են «Բոլորս պոռնիկի զավակներ ենք» անունով, իսկ մարմնավաճառներն էլ իրենց թիմին տվել են «Մարմնավաճառներ» անունը։

Ֆուտբոլային հանդիպումը սպասարկել է նույնասեռական լինելու համար ֆուտբոլի ֆեդերացիայից հեռացված մրցավար Հալիլ Իբրահիմ Դինչդաղը։

Խաղի ժամանակ «Բոլորս պոռնիկի զավակներ ենք» թիմի անդամները հակառակորդ թիմի խաղացողներին հարցրել են. «Կարո՞ղ ենք ձեզ մայրիկ ասել»։

Յուրահատուկ ֆուտբոլային հանդիպմանը «Մարմնավաճառներ» թիմը հաղթել է 30։5 հաշվով։