Թուրքիայում հեռահար գործողության կառավարվող հակատանկային MIZRAK-U  հրթիռի հաջող փորձարկում են անցկացրել: Այդ մասին հայտարարել են սպառազինությունների գնման ազգային վարչությունից:

Հրթիռն արձակել են Cobra AH-1S ուղղաթիռից: Հրթիռը ոչնչացրել է 3.5 կմ հեռավորության վրա նշանակված թիրախը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարչության ներկայացուցիչների հայտարարության համաձայն, MIZRAK-Uժն կիրառվելու է T-129 ուղղաթիռներում, որոնք թողարկում են Tusas Turkish Aerospace եւ իտալա-բրիտանական AgustaWestland ընկերությունները:

Հրթիռն ունի 8 կմ հեռավորության վրա գործելու հնարավորություն, սերիական արտադրությունը կմեկնարկի 2015թ.-ից: Հրթիռն ունի ջերմահաղորդման ուղղորդող գլխիկ տվյալների հաղորդման ռադիոհաճախականության գծով: Սրա փոխարեն կարող է կիրառվել նաեւ ինքնաուղղորդման լազերային գլխիկը:

Մշակվել է նաեւ միջին հեռավորության MIZRAK-O հակատանկային կառավարվող հրթիռ: Այն ունի նույն բնութագրիչները, ինչպես եւ նախորդը, 4 կմ հեռավորության գործողության հնարավորությամբ: