Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց մահացած 14-ամյա Բերքին Էլվանի համար ամբողջ Թուրքիայում «հացային» ակցիաներ են սկսվել։
Մարտի 11-ի առավոտյանից, երբ լուր է ստացվել, որ հիվանդանոցում մահացել է Բերքին Էլվանը, ամբողջ Թուրքիայում տարբեր բողոքի ակցիաներ են սկսվել։
Բողոքի ակցիաներ են սկսվել ինչպես դպրոցներում, համալսարաններում, այնպես էլ քաղաքների բանուկ հատվածներում։
Բողոքի ակցիաների ժամանակ օգտագործվում են հետեւյալ գրությունները. «Եթե չկա Բերքինը, չկա նաեւ դաս», «Այն հացը, որ Բերքինը չկարողացավ գնել, թույլ չենք տա, որ Բիլալը(Էրդողանի որդին-խմբ)ուտի», «Բերքինի սպանության հաշիվը պահանջելու ենք մարդասպան Էրդողանից», «Ես Բերքին Էլվանն եմ» եւ այլ գրություններ։
Ակցիաների մի մասում մասնակիցները ուղղակի նստում են գետնին եւ դիմացները դնում Բերքինի լուսանկարն ու մեկ հաց։
Ակցիային միացել են նաեւ մի շարք խանութներ, որոնք հայտարարել են, որ ի նշան բողոքի, չեն աշխատելու 2 օր։
































