Հայաստանի իշխանությունները չանսացին մեր առաջարկին ու շարունակում են կառուցել իրենց «ապահով Հայաստանը»: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ դեռեւս ամիսներ առաջ ինքը իշխանություններին առաջարկել է ր ձեւավորել մի շարք խնդիրների վերաբերյալ համատեղ օրակարգ՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած արտագաղթով: Սակայն իշխանությւոնները դրան չգնացին:
Ըստ Հակոբյանի՝ իշխանությունները ոչ միայն օրեցօր տանում են դեպի «ավելի ապահովված Հայաստան», այլեւ փորձում են արգելքներ ստեղծել քաղաքական ուժերի համախմբման ճանապարհին, որոնք նպատակ ունեն երկրում փոփոխությունների հասնելու. «Իշխանությունները փորձում են բոլոր մեթոդներով խոչընդոտել համախմբմանը: Վատ եք անում: Ձեր վարքով քաոս ու անորոշություն եք տարածում: Հետ կանգնեք այդ ուղուց, քանի դեռ ուշ չէ»:



























