Հայաստանի կառավարության՝ հօգուտ կենսաթոշակային բարեփոխման փաստարկները ոչ այլ ինչ են, քան հիմարություն: Այս մասին հայտարարել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին:
«Աշխարհում նման բան չկա: Սա պարզապես թալան է: Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, գուցե եիտասարդներին, որոնք ամիսներ շարունակ բողոքում են: Գիտեք, սա կառավարության պաշտոնաթողությամբ չի ավարտվի: Սա կհասնի Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությանն ու նոր ընտրությունների»,-հայտարարել է Բագրատյանը:
Նա հավելել է, որ իշխանություններին պաշտպանող մի քանի դեսպանների հայտարարությունները ոչինչ չեն փոխում:
200 հազար դրամ աշխատավարձի դեպքում քաղաքացին 45 տարվա ընթացքում կառավարության հավելավճարի հետ միասին կհավաքի 10,8 մլն դրամ, որը տարեկան հինգ տոկոս գնաճը հշվի առնելով, կվերածվի 110 մլն-ի: «Այժմ համեմատեք դա սովորական բանկի պայմանների հետ՝15 տոկոս վարկի դեպքում: Դուք իսկապես մեզ հիմարի տեղ եք դնում: Իսկ կառավարության հավելավճարը բոլորովին էլ կառավարության կողմից չէ: Այն կրկին վճարում են քաղաքացիները, իրենց եկամուտներից»,-հայտարարել է Բագրատյանը:
Նա նշել է, որ մարտի 22-ին Երեւանում հանրահավաք է կայանալու՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման, իսկ մինչեւ մարտի 28-ը կարվի ամեն բան, որպեսզի «ցույցերը իսկական Մայդանի վերածվեն»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը, որը հատկապես երիտասարդության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել:



























