Եվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել ժամանակավորապես նվազեցնել ուկրաինական ապրանքների մաքսային դրույքները: Այդ մասին մարտի 11-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Համապատասխան որոշումը կայացվել է այսօր, Ստրասբուրգում եւ ուղարկվել է վերջնական հաստատման ԵՄ Խորհուրդ եւ Եվրոպական Խորհրդարան:

Նման որոշում է կայացվել, որպեսզի չսպասեն ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձանագրի ուժի մեջ մտնելուն: Միաժամանակ այս միջոցառումները չեն փոխարինելու ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրին: Գոտին սկսելու է գործել 2014թ. նոյեմբերի 1-ից: