Անհասկանալի է, ինչով է պակաս Հայ Ազգային Կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանից», երբ չի մասնակցել տեղական ինքանակառավարման վերջին ընտրություններին: Այդ մասին մարտի 11-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 28 բնակավայրում թեկնածուներ ընտրվել են Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացվել է երեք, ՀՅԴ-ն՝ մեկ համայնքում:

«Հարցս ուղղում եմ ՀԱԿ-ի մեր գործընկերներին. «Իսկ դուք «Բարգավաճից» ինչո՞վ էիք պակաս, որ չմասնակցեցիք»,- ընդգծել է Շարմազանովը:

Նշենք, որ մարտի 9-ին Հայաստանի 53 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: