Վճռաբեկ դատարանի աշխատանքը պետք է թափանցիկ դառնա իրավաբանների եւ հասարակության համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ Հայաստանի խորհրդարանում մարտի 11-ին ներկայացնելով օրինագծերի փաթեթը, որոնք նախապատրաստվել են Հայաստանում 2012-2016թթ. ընթացքում դատա-իրավական ռեֆորմների ծրագրի շրջանակներում:
Թովմասյանի խոսքով՝ անհրաժեշտ է պարզություն մտցնել չափորոշիչներում, որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանը բողոքներ է ընդունում: Հաճախ է նշվում Վճռաբեկ դատարանի որոշումների վիճարկելիության մասին այս կամ այն գործն ընդունելու կամ մերժելու ժամանակ: Այժմ անորոշ կերպով ձեւակերպել դրանք այլեւս հնարավոր չէ, հավելել է նախարարը:
«Ընդհանուր արտահայտությունները՝ օրենքի տարամետ մեկնաբանություն, ընթացակարգային իրավունքի խախտում եւ այլն, բավական չեն լինի: Պետք է նշել, թե այս կամ այն ատյանի դատարանների կոնկրետ որ որոշումներն են հակասում դատական գործում, որտեղ չկա իրավական ակտերի միատեսակ մեկնաբանություն եւ ինչպիսի»,- հայտարարել է նախարարը:
Ընդ որում վճռաբեկ բողոքները հրապարակվելու են, որպեսզի իրավաբանների միությունը, այդ թվում նաեւ փաստաբանների, կարողանա ավելի լավ պատկերացնել, թե ինչ է իրենցից սպասում դատական համակարգը, ինչպես պետք է ձեւակերպվեն բողոքները:
«Բացի այդ, ընդունված բողոքի առթիվ կայացված որոշումը Վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի»,-նշել է արդարադատության նախարարը:



























