Կալուգա քաղաքի բանկերից մեկի աշխատակիցն Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ վիճաբանությունից հետո մահացու ծեծի է ենթարկել բաժնի մենեջերին:
Քննիչների խոսքով՝ տղամարդիկ վիճել են Մարտի 8-ի կապակցությամբ երեկույթի ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: 54-ամյա մենեջերը վախճանվել է գանգոսկրի բազմաթիվ կոտրվածքներից:
Քննիչների տվյալներով՝ ծեծկռտուքից քիչ առաջ տղամարդիկ վիճել են Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ, սակայն դեռ հաստատված չէ, թե հենց այդ վիճաբանությունն է կոնֆլիկտի պատճառը եղել:
Կասկածյալին ձերբակալել են, հարուցվել քրեական գործ:



























