«Նաիրիտ» գործարանը պետք է ԱՊՀ Միջպետական բանկին վճարի 25 մլն 183 հազար դոլար: Այդ որոշումը կայացրել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանը, հաղորդում է ՌԱՊՍԻ գործակալությունը:
«Նաիրիտ» գործարանը երաշխավորել է 70 մլն վարկային գիծը, որ 2006թ. ստացել է գործարանի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը: Հունվարին դատարանը որոշում էր կայացրել Rhinoville-ից 107,95 մլն դոլար գանձելու մասին: Դրանից 68,6 մլն դոլարը կազմել էր հիմնական պարտքը, մնացածը՝ տոկոսներն ու տույժերը: Վարկային գիծը Rhinoville-ի համար բացվել էր 2006թ. 70 մլն դոլար չափով:
25 մլն դոլարից 16 մլն 763 հազարը հիմնական պարտքի տոկոսներից են, 8 մլն 419 հազար դոլարը՝ տույժեր: «Նաիրիտից» գումարը պահանջու են որպես երաշխավորի: Բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Rhinoville-ը դադարել է վճարել տոկոսները 2010թ. հունվարից:
«Նաիրիտը» ԽՍՀՄո-ւմ քլորոպրենային կաուչուկի արտադրության միակ ձեռնարկությունն էր: 2006թ. ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել էր Rhinoville Property Limited կոնսորցիումին՝ 40 մլն դոլարով, իսկ 10 տոկոսը պատկանում էր Հայաստանի կառավարությանը: 2010թ. ապրիլից գործարանը չի գործում:



























