25 տարի առաջ Բելգրադին ցնցեց հարավսլավական օդաչուների հերոսությունը Հայաստանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մկրկիչը, ով առաջին սերբ-հայկական բիզնես-ֆորումի կապակցությամբ գտնվում է Երեւանում:

1989թ.-ին Հարավսլավիայից Հայաստանում երկրաշարժի հետանքով տուժածներին հումանիտար օգնություն հասցնող 7 օդաչուների մահվան մասին լուրը Մրկիչը ստացել է Բելգրադում: «Հիշում են, որքան ցնցված էին բոլորը: Լուրը մեծ ողբերգություն էր բոլորի համար: Սակայն մենք գիտեինք, որ օդաչունրը խնդիր ունեին ժամանել բարեկակամական Հայաստան, երբ այն իսկապես ծանր իրավիճակում էր»,- հայտարարել է Մրկիչը:

Ավելի վաղ սերբական «Տանյուգ» գործակալության տված հայրցազրույցում Մրկիչը հայտարարել էր, որ ճանապարհորդությունը Հայաստանում կավարտի օդաչուների հիշատակին նվիրված հուշասյուն այցելությամբ:

Հուշասյունը գտնվում է Էջմիածին-Արմավիր մայրուղու վրա. մայրաքաղաքից 40 րոպեի ճանապարհ: 1989թ.-ին Երեւանի փաստագրական ֆիլմերի ստուդիան օդաչուների ընտանիքների մասին ֆիլմ նկարահանեց: