Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետների շփումները որոշվելու են՝ հաշվի առնելով գործնական նպատակահարմարությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով գործող ուկրաիական կառավարության լեգիտիմության հարցը, հավելել է նա:
Կառավարությունները շարունակում են նախարարությունների եւ գերատեսչությունների շփումները գործնական մակարդակում: «Ինչ վերաբերում է շփումներին բարձրագույն մակարդակում, կառավարությունների ղեկավարների մակարդակում, ապա դրանք կորոշվեն գործնական նպատակահարմարությամբ, այդ թվում նաեւ հաշվի առնելով Ուկրաինայի գործող կառավարության լեգիտիմության բացակայությունը»,- հայտարարել է Տիմակովան:
Խոսելով Մեդվեդեւի եւ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման հնարավորության մասին, Տիմակովան նշել է, որ «կառավարության ղեկավարը նման հանդիպում չի ծրագրել»: «Ճանապարհորդությունը Դոնի Ռոստով նախապես էր ծրագրված: Քաղաքն ընտրվել էր ժողովի թեմային համապատասխան»,- հայտարարել է Տիմակովան՝ պարզաբանելով Մեդվեդեւի ժողովը «Ռոստսելմաշ» գործարանում:



























