Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ղրիմի Գերագույն խորհրդի եւ Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի որոշումները՝ ընդունված մարտի 11-ին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, խոսքը գնում է Անկախության հռչակագրի եւ մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու որոշումների մասին:
Այդ հանրաքվեով առաջարկվում է Ղրիմը անկախ եւ ինքնաիշխան պետություն հռչակել, որը հետո Ռուսաստանին կառաջարկի ընդունել իր կազմ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի Զինված ուժերին արված կոչը՝ չհնազանդվելու մասին, գնահատում են որպես սադրանք եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում ազգային ատելության տարածում:



























