ՄԱԿ-ի բանագնաց եւ գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքներով օգնական Իվան Շիմոնովիչը Ղրիմի չի մեկնի: Ծրագրված այցը չեղյալ է հայտարարվել անվտանգության նկատառումներով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը:

Նա նշել է, որ այցը չեղարկելու պատճառը ինչպես իրավիճակն է Ղրիմում, այնպես էլ այն, որ Սիմֆերոպոլի օդանավակայանը փակ է Ուկրաինայի այլ տարածաշրջաններից ինքնաթիռների չվերթների համար:

Շիմոնովիչը Ուկրաինա է ժամանել անցած շաբաթ: Նա եղել է Կիեւում, իսկ այժմ գտնվում է խարկովում: Մարտի 12-ին բանագնացը մեկնելու է Լվով: