Ուկրաինան ներկայումս ցանցում հարձակումների հիմնական թիրախն է, հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի փոխծովակալ Մայքլ Ռոջերսը, հաղորդում է Businessweek-ը:
Ռոջերսը, ում թեկնածությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Ազգային անվտանգության գործակալության տնօրենի պաշտոնում, ելույթ ունենալով Սենատի լսումներին, ընդգծել է, թե վերջին շրջանում առավել հաճախ է ցանցում կիբեռպատերազմների ակտիվ աճ նկատվում:
Հիշեցնելով ռուսական կիբեռհարձակումները Սիրիայի եւ Վրաստանի վրա՝ Մայքլ Ռոջերսը հայտարարել է, թե Ուկրաինան ներկայումս ցանցում հարձակումների հիմնական թիրախն է: Նրա խոսքով, ինտերնետային պատերազմը «լինելու է ապագայում յուրաքանչյուր ճգնաժամի տարրը»: Ընդ որում, հաշվի առնելով կիբեռհարձակումների աղբյուրների հայտնաբերբամն բարդությունը, նա հրաժարվել է Ռուսաստանին նշել որպես Ուկրաինայի վրա կիբեռհարձակումների հիմնական աղբյուր:



























