«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում եւ անգամ միջանցքներում ինտենսիվ ձեւով տեսախցիկներ են տեղադրվում։ Նույնիսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո անվտանգության այսպիսի միջոցառումներ չէին իրականացվում։ Ու թեեւ արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱԺ պատգամավորներն եւ աշխատակիցներն ամեն կերպ խուսափում են զրուցել միջանցքներում, որպեսզի չնկարահանվեն, այնուամենայնիվ, «Ժողովուրդը» պարզեց, որ ԱԺ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել եւ չեն միացվել համակարգին։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչեւ մարտ ամսվա վերջը կավարտենք աշխատանքներն ու մեր անվտանգության նոր համակարգը կսկսի գործել»։ Այսպիսով՝ մինչեւ մարտի վերջ ԱԺ-ում պատգամավորները կարող են հանգիստ շունչ քաշել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























