«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ կառավարությունը որոշեց 3 տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմենիա Վայն» ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը։ Հայտնի է, որ «Արմենիա Վայն»-ը պատկանում է ՀՅԴ-ական, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա եղբորը։ Այս ֆոնին մի տեսակ անհասկանալի է մնում, թե բիզնես արտոնություններ ստացող կուսակցությունն ինչպե՞ս կարող է պահանջել իշխանությունների եւ կառավարության հրաժարականը, այն էլ՝ համախմբվելով ԲՀԿ թեւի տակ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
«Ժամանակ». Բիզնես արտոնություններ ստացող կուսակցությունն ինչպե՞ս կարող է պահանջե
Տեղադրություն



























