ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել, որտեղ դատապարտել է ՌԴ-ի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ եւ Սպիտակ տանը կոչ է արել G8-ի կազմից կրճատել Ռուսաստանին, ինչպես նաեւ վիզային եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել։

Խորհրդատվական բնույթի փաստաթուղթն ընդունվել է գրեթե միաձայն. Կողմ են քվեարկել  402 կոնգրեսականներ, դեմ՝ յոթը։ Բացի դրանից, ամերիկացի օրենսդիրները կոչ են անում Ղրիմ եւ Ուկրաինայի այլ մարզեր ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ, իսկ ՆԱՏՕ-ն առաջարկում է դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ներառյալ ռազմական տեխնիկայի վաճառքը։ 

Ըստ կոնգրեսականների՝ Սպիտակ տունը պետք է ԵՄ-ի հետ ձեռնարկի վիզային, ֆինանսական, առեւտրային եւ այլ պատժամիջոցներ՝ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների, պետբանկերի, առեւտրային կազմակերպությունների, պետական գործակալությունների նատմամբ։

Բացի դրանից, բանաձեւում առաջարկվում է Ուկրաինայի նոր իշխանություններին տնտեսական օգնություն տրամադրել, սատարել Ռուսաստանից էներգետիկական  կախվածությունը նվազեցնելու նրանց ջանքերին։