Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային ռադիոյով հեղինակային հաղորդում է սկսել։
«Դա ժողովրդի հետ զրույցի նոր ցիկլ կդառնա՝ այլ մակարդակում», — բացատրել է Մադուրոն «Շփում Մադուրոյի հետ» հաղորդման առաջին եթերի ընթացքում։

Ըստ նախագահի՝ հաղորդման շրջանակում վենեսուելացիները կարող են դիտողություններ հայտնել, առաջարկներ ներկայացնել, քննադատել։ Մադուրոն նաեւ հայտնել է, որ  Facebook-ում անձնական էջ է բացել։

Նշվում է, որ ռադիոհաղորդման առաջին թողարկման ժամանակ Մադուրոն պատմել է իր երաժշտական ճաշակի եւ արեւմտյան Կարակասում իր ծանր մանկության մասին, հայտնում է El Universal-ը։