Գամբիայում անգլերենը կզրկվի պաշտոնական լեզվի կարգավիճակից: Այս մասին հայտարարել է Գամբիայի նախագահ Յայա Ջամեն:

«Պետք է խոսենք սեփական լեզվով»,-ասել է Ջամեն, չմանրամասնելով, թե Գամբիայում օգտագործվող լեզուներից որն է փոխարինելու անգլերենին՝ որպես պաշտոնական լեզվի: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ինչպես նշվում է, Գամբիայի տարածքում առավել տարածված է երեք լեզու՝ մանդինգո, ֆուլա ու վոլոֆ: Գամբիայի բանկիչներ, ընդհանուր առմամբ, խոսում են 12 լեզուներով:

Հիշեցնենք, որ Գամբիան նախկին բրիտանական գաղութ է, որն անկախացել է 1965թ: