Բոլիվիայում մարզահրապարակի տանիքը փլուզվել է կաթոլիկական մասնավոր համալսարանի ուսանողների վրա:
Դեպքը կատարվել է երկրի վարչական մայրաքաղաք Լա Պասում: Փլուզման պահին երիտասարդները ֆուտբոլ էին խաղում: Ուսանողներից մեկը զոհվել է, եւս ութը վիրավոր են: Նախնական տվյալով՝ տանիքը չի դիմացել տեղացած կարկուտի ծանրությանը:
Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:



























