Մերձմոսկովյան Բալաշիխում երիտասրադ մայրը իր նորածին երեխային խեղդել է զուգարանում, փոքրիկի մարմինը հայտնաբերել են կոյուղում:

«Մոտավորապես 21:00-ինհերթապահ մասում հաղորդագրություն է ստացվել, որ կոյուղում երեխայի մնացորդներ են հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝  1994թ ծնված կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել ու նա պտուղը զուգարանի ջուրն է նետել»,-հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Մոսկվայի մարզի հարցերով Ռուսաստանի ՆԳՆ  ԳՎ մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության աշխատակիցները հաղորդել են, որ տվյալ պահին պարզվում են միջադեպի մանրամասները: