Ֆիլիպինների գյուղերից մեկում հրդեհը առնվազն յոթ մարդու կյանք է խլել: Թինջերոս գյուղում հրդեհը բռնկվել է մարտի լույս 12-ի գիշերը:
Այն հաջողվել է մարել 3 ժամ անց: Յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են, մոտ հարյուր տուն այրվել է, գրեթե 200 ընտանիք առանց տանիքի է մնացել: Հրդեհի վնասը մոտ 45 հազար դոլար է գնահատվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























