Փրկարար ծառայությունը մարտի 12-ին, ժամը 07.42-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Կիեւյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:



























