Օրերս Սպիտակ քաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Մայրը փորձել է երեխային խեղդել զուգարանակոնքի մեջ: NEWS.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել մարտի 9-ի գիշերը:
Սպիտակ քաղաքի մի 40-ամյա բնակչուհի տնային պայմաններում ծննդաբերել է եւ երեխային գցել զուգարանակոնքի մեջ, սակայն րոպեներ անց երեխային այդ վիճակում նկատել է նրա եղբոր կինը եւ միջոցներ ձեռնարկել երեխային փրկելու համար, ինչը հաջողվել է:
Կնոջ առողջական վիճակն էլ վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: NEWS.am-ի տեղեկություններով միջադեպով զբաղվում են իրավապահները, քանի որ դեպքը որակվել է սպանության փորձ:



























