Երեկ` մարտի 11-ի գիշերը «Ատլանտիկ» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որին ստիպված են եղել միջամտել ոստիկանները:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդ վիճաբանել են, ինչից հետո ծեծկռտուք է սկսկվել նրանց միջեւ: Մեկը փորձել է աթոռով հարվածել մյուսի գլխին, ինչը աշխատակիցների միջամտությամբ հաջողվել է կանխել, բայց ծեծկռտուքը` ոչ:
Ստիպված միջամտել են իրավապահները ու երիտասարդներին բերման ենթարկել: Կատարվում է քննություն:



























