Տավուշի մարզի Խաշթառակ գյուղապետ Հայկ Քամալյանը իր «Վազ 2121» մակնիշի մեքենայով այսօր՝ մարտի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, գլորվել է ձորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Երեւան-Նոյեմբերյան ճանապարհին՝ Խաշթառակ գյուղ տանող մայրուղուն: Գյուղապետը միայնակ է եղել մեքենայի մեջ, նա ստացել է վերհոնքային շրջանի քերծվածք, գլխի պատռվածք-վերք եւ սալջարդ, չի հոսպիտալացվել:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



























