Ծիր Կաթինը, Անդրոմեդան ու գալակտիկաները, որոնք դրանց շուրջ 24 մլն լուսային տարի շառավղով շրջան են կազմում, հնարավոր է, ձեւավորվել են մութ մատերիայի մեկ, հարաբերականորեն տափակ «թերթից», ասվում է կանադական Տորոնտո քաղաքի Յորքի համալսարանի հաղորդագրությունում:
Ծիր Կաթինը, Անդրոմեդայի միգամածությունն ու այլ, ավելի փոքր գալակտիկաները ձեւավորում են, այսպես ոչված, գալակտիկաների տեղական խումբը: Այն զբաղեցնում է մոտ 3 մլն լուսային տարի:
Գիտնակնները պարզել են, որ ձեւավորված համակրգի մեջ ներառված 14 գալակտիկաներից 12-ը, այդ թվում՝ Ծիր Կաթինն ու Անդրոմեդան, պարուրաձեւ գալակտիկաներ են, մյուս երկուսը՝ էլիպսաձեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Monthly Notices of the Royal Astronomical Society-ն:



























