Apple  ընկերությունը թողարկել է iOS 7.1-ը՝ iOS 7 օպերացիոն համակարգի խոշոր թարմացումը, որի հիմքով են աշխատում  iPhone-ը, iPad պլանշետները եւ iPod touch-ը: Թարմացված տարբերակը տրամադրվում է անվճար:

Հաղորդվում է, որ օպերացիոն համակարգում ավելացրել են CarPlay ծառայությունը՝ «ավտոմոբիլային» ինտերֆեյս, որն Apple-ը ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ: Օգտվողի կողմից «Օրացույցում» ներմուծված իրադարձություններն այժմ  պատկերվում են «Ամիս» էկրանին:

Siri ծառայությունում (Apple-ի բջջային սարքերի ձայնային օգնական) հայտնվել է  Push-to-talk գործողությունը: Եթե այն միացված է, ապա Siri-ն  «լսում է» օգտվողին միայն «Տուն» կոճակը սեղմելուց հետո:

iOS 7.1 նորարարությունների մի շարքը վերաբերում է միայն iPhone 5s սմարթֆոնին:  «Խցիկ» ծրագիրը սովորել է ավտոմատ միացնել լուսանկարելու գործողությունը՝ ընդլայնված  դիապազոնով (HDR), իսկ մատնահետքերն ավելի  ճիշտ են սկսել ճանաչել:

Apple-ը վերացրել է նաեւ անսարքությունը, որի պատճառով սարքերի գլխավոր էկրանը «կախվում էր»: Ընկերությունը նաեւ վստահեցրել է, որ iOS 7.1-ը հաստատելուց հետո  iPhone 4 սմարթֆոններն ավելի արագ կաշխատեն, հայտնում է lenta.ru-ն:

iOS 7.1-ը կարելի է հաստատել Wi-Fi-ով կամ iTunes ունեցող համակարգչով: Թարմացված տարբերակը համատեղելի է այն նույն սարքերի հետ, ինչ եւ iOS 7-ը՝  iPhone 4, 4s, 5, 5c եւ 5s, iPad (սկսած երկրորդ սերնդի) եւ հինգերորդ սերնդի iPod touch: