ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ռուսական այբուբենից հեռացնել «ы» տառը:
«Պետք է հեռացնել այդ զզվելի տառը, այն ասիական է, դրա համար մեզ Եվրոպայում չեն սիրում...Այն մեզ մոնղոլներից է հասել, ոչ մի եվրոպական լեզվում այդ տառը չկա: Կոկորդային հնչյուն, այդպես գազաններն են խոսում: «Ի»-ն բավական է»,-ասել է Ժիրինովսկին:
Նա նաեւ նշել է, որ երեխաներն էլ նորմալ չեն արտաբերում «ы» տառը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:



























