Հանրապետական կուսակցությունն վաղը՝ մարտի 13-ին, Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նիստը կվարի Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, օրակարգը կձեւավորվի տեղում:

Նա նշեց, որ մինչեւ ապրիլի 10-ը բոլոր սկզբնական կազմակերպություններում տեղի են ունենալու ընտրություններ, առայժմ միայն Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարն է ընտրված, մյուս մարզերում ընտրությունների կազմակերպումը ընթացքի մեջ է: