ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ Հայաստանի ԱԺ-ում մարտի 12-ին նիստը սկսելուց կարճ ժամանակ անց, պատգամավորները 20 րոպեանոց ընդմիջման են գնացել:
Սակայն ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, պատգամավորները հասցրել են քվեարկել «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար: Ըստ այդմ, նախատեսվում է ամբողջությամբ արգելել պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերով հեռարձակվող գովազդը: Օրինագծին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 18:



























