Մոսկվայի մարզի հարցերով Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ Քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ձորբակալել են հանցավոր խումբ, որի անդամներին կասկածում են Մոսկվայի մարզի տարածքում ոսկերչական խանութներից մի շարք կողոպուտներ կատարելու մեջ:
Ռուս իրավապահների տվյալներով՝ ոստիկանները պարզել են, որ չարագործները գիշերային ժամերին ներթափանցել են խանութները ու առեւանգել այնտեղ եղածիրերը՝ գումարով ու թանկարժեք իրերով չհրկիզվող պահարաններ: Նրանց հացավոր գործունեության համար արդեն ապացույցներ կան: Նյութական վնասը կազմում է ավելի քան 30 մլն ռուբլի (մոտ 1 մլն դոլար):
«Իրականացված միջոցառումների արդյունքում չարագործներին ձերբակալել են: Նրանք 29-37 տարեկան Հայաստանի քաղաքացիներ են»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
Ինչպես հաղորդվում է, նրանց բնակավայրը խուզարկելիս հայտնաբերվել ու առգրավվել են 163 միավոր ոսկերչական զարդ, որսորդական զենք, երկու հրացաններ ու դրանց համար նախատեսված 180 փամփուշտներ, 3 ատրճանակներ, 7 գլխարկներ, 43 բջջայիններ ու երեսուն սիմ-քարտեր:
Հարուցվել է քրեական գործ: Հանցագործներին սպասվում է մինչեւ 10 տարի ազատազրկում:











