Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է հեռուստատեսությամբ օղու գովազդի մասին օրինագիծը, ըստ որի օղու գովազդը հեռուստատեսությամբ թույլ է տրվում 22.00- 06.00-ը: «Գովազդի» ու «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքների փոփոխության նախագծերն ընդունվել են 66 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով:
Ինչպես նշել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այլընտրանքային ուժը՝ ԲՀԿ-ն, ու ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», քվեարկությանը չեն մասնակցել:
Օրինագիծը ներկայացրել էին ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը եւ այլք, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ներկայումս Հայաստանում 20 տոկոսից ավել թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքները, բացի կոնյակից, հեռուստատեսությամբ ու ռադիոյով գովազդել չի կարելի:


























