Ոստիկանության Թումանյանի բաժնում մարտի 10-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2010 թ. ծնված Արեւիկ Ղ.-ն: Ըստ ծնողների հայտարարության` աղջիկը վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 15.40-ի սահմաններում, գնացքի գծերի մոտ խաղալիս, գնացքի անցնելու ընթացքում վագոնի ոտնակի հարվածելու հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը վարում է քննչական բաժանմունքը:



























