Տասը կիլոգրամ կշռող կատուն պատանդ է վերցրել ամերիկյան Օրեգոն քաղաքից մի ընտանիքի՝ թույլ չտալով դրա անդամներին դուրս գալ տնից:

Հաղորդվում է, որ միջադեպը սկսվել է նրանից, որ հիմալայան ցեղատեսակի սեւ-սպիտակ կատուն հարձակվել է յոթ ամսական փոքրիկի վրա ու ճանկռել նրա դեմքը: Երեխայի հայրը աքացի է տվել կատվին, սակայնկենդանին էլ ավելի կատաղել ու հարձակվել է մարդկանց վրա: Ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ շունը, ստիպված են եղել բարիկադավորվել ննջարանում ու զանգահարել 911 ծառայություն:

Կաուն իր հերթին նստել է դռան տակ ու թույլ չի տվել, որպեսզի տերերը դուրս գան այնտեղից:

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր ու վնասազերծել գազանին հատուկ թակարդի միջոցով, փոխանցում է Agence France-Presse-ը: