Մարտի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արամայիս Քանանյանը, եւ ուղեւոր, 1960 թ. ծնված Սիլվա Գեւորգյանը, տեղում մահացել են, իսկ 1957 թ. ծնված Ռուզաննա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























