ՀՅԴ խմբակցությունը կասկածում է, որ «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի քվեարկության ընթացքում անճշտություններ են տեղ գտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 12-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ բացատրելով, թե ինչու է իրենց խմբակցությունը ԱԺ նիստի ընթացքում 20 րոպեանոց ընդմիջում խնդրել:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է ստուգել քվեարկության ընթացքը, քանի որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ տեղում չեն եղե, բայց «կողմ» են քվեարկել: Վարդանյանը նաեւ նշել է, որ օրինագծին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ են մնացել Դավիթ Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը: «Պարոն Բաբլոյանը պայքարում է ալկոհոլի եւ ծխախոտի դեմ, եւ տարօրինակ կլիներ, եթե նա կողմ քվեարկեր օրինագծին: Բայց շատ ՀՀԿ-ականներ կողմ եմ քվեարկել, դա իրենց գործն է »:
Հիշեցնենք, օրինագծի համաձայն՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ժ. 22:00 - 06:00-ն թույլատրվում է ալկոհոլի եւ ծխախոտի գովազդը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am


























