Քալիֆորնիական Մենլո-Պարկ քաղաքում գտնվող Facebook-ի կենտրոնակայանի աշխատակիցներին տարհանել են՝ ընկերության հասցեին ստացված սպառնալիքների պատճառով: Խուզարկությունը ցույց է տվել, որ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանել:
Facebook-ի հասցեին սպառնալիքները ստացվել են մարտի 11-ին՝ տեղի ժամանակով 19:10-ին: Ըստ որում, չի հաղորդվում, թե դա ինչ բնույթի տեղեկատվություն է եղել: Ոստիկանությունում անգամ վստահ չեն եղել, որ սպառնալիքները վերաբերում են հենց ընկերության կենտրոնակայանին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Նշենք, որ ընկերության տրամադրության տակ են տաս մասնաշենքեր, որտեղ տասնյակ հազարավոր աշխատակիցներ են աշխատում: Չնայած ինֆորմացիայի ոչ հավաստի լինելուն՝ ոստիկանները խուզարկել են շենքը: Աշխատակիցներին ավտոբուսներով տարհանել են:



























