Ստամբուլի Շիշլիի քաղաքապետի հրահանգով ոստիկանության ջրցան մեքենաներին ջուր չի տրամադրվել, ինչը մեծ արձագանք է գտել սոցկայքերում։
Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Գեզի իրադարձությունների ժամանակ հաղ առնելու գնացած 14-ամյա երեխայի սպանության հետ կապված բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունը քաղաքապետերից պահանջել են ջրի մեքենաներով ապահովել ջրցան մեքենաները լիցքավորել։
Իշխող կուսակցության անդամ քաղաքապետերը տրամադրել են ջուր, սակայն ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, ներկայում Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը ոչ միայն հրաժարվել է ջուր տալ ոստիկանության ջրցան մեքենաներին, այլեւ հրահանգել է աղբատար մեքենաներին բարիկադ կազմել եւ ապահովել ցուցարարների անվտանգությունը։
Նշենք, որ մարտի 11-ի առավոտյան, երբ լուր ստացվեց, որ հիվանդանոցում մահացել է Բերքին Էլվանը, հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել բողոքի գործողությունների։




























