Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարտի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ուսի վնասվածք» աշտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1966 թ. ծնված Վարդան Գ.-ն «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Շիրվանզադեի եւ Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Սերգեյ Գ.-ին, ինչի հետեւանքով նա ստացել է վնասվածքը:

Մարտի 11-ին, ժամը 12.00-ին, Վարդան Գ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: